Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակ - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցում ընդգծված է օկուպացված տարածքներում մարդու իրավունքների զգալի խախտումները
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակ - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցում ընդգծված է օկուպացված տարածքներում մարդու իրավունքների զգալի խախտումները

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական ​​նախարարի գրասենյակը ողջունում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հերթական, 22-րդ «Հակամարտությունը Վրաստանում» համախմբված զեկույցը և դրա քննարկման ընթացքում Եվրամիության անունից արված հայտարարությունը: Այս մասին ասվում է պետնախարարի ապարատի հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նշված զեկույցն ընդունվել է 2020 թ. նոյեմբերի 25-ին, Եվրոպայի խորհրդի փոխնախարարների կոմիտեի նիստին քննարկման արդյունքում:

Ըստ պետնախարարի ապարատի, չնայած համախմբված զեկույցի բանախոսներին թույլ չի տրվում մուտք գործել բռնագրավված տարածքներ և տեղում ծանոթանալ իրավիճակին, սա կարևոր միջազգային գործիք է, որն արտացոլում է վերջին վեց ամսվա ընթացքում անվտանգության, մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյունից ծանր վիճակը օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում:

Զեկույցը կենտրոնացած է օկուպացված տարածքներում մարդու իրավունքների այնպիսի խախտումների վրա, ինչպիսիք են ազատ տեղաշարժի և մայրենի լեզվով կրթություն ստանալու սահմանափակումը, շփման գծերի երկայնքով փշալարերի և այլ արհեստական ​​խոչընդոտների տեղադրումը, Վրաստանի քաղաքացիների ապօրինի կալանավորումը, էթնիկ վրաց բնակչության իրավազրկված կարգավիճակը, առողջապահության, կրթության և գոյության միջոցների մատչելիության սահմանափակումը: Այս համատեքստում ընդգծվում է Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը, ինչպես նաև Գալիի դեպքերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի վերականգնման անհրաժեշտությունը:

Զեկույցում, ինչպես նաեւ Եվրամիության հայտարարությունում հատուկ ուշադրություն է դարձվում օկուպացված Ցխինվալի շրջանում «անցակետի» փակման պատճառով մարդասիրական ու մարդու իրավունքների ծանր իրավիճակը, որը սրվում է համաճարակի ֆոնին: Ընդգծվում է, որ նման գործողությունները սահմանափակում են տեղի բնակչության մատչելիությունը սննդին, ապրուստի միջոցներին և շտապ բժշկական օգնությանը, ինչի հետևանքով շատ դեպքերում մարդիկ են զոհվում: Բացի այդ, զեկույցը կենտրոնանում է Վրաստանի քաղաքացիների ապօրինի կալանքի փորձի և ապօրինի կալանավորված Վրաստանի քաղաքացիների վրա:

Կարևոր է, որ համախմբված զեկույցը և ԵՄ հայտարարության մեջ դրական են գնահատված Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությունը և «Քայլ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնության իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները և օկուպացված տարածքների բնակիչների առողջապահության ծառայության և այլ սոցիալական օգնության մատչելիության ապահովմանն ուղղված Վրաստանի կառավարության ջանքերը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում:

Եվրամիությունն իր հայտարարության մեջ սատարում է Եվրոպայի խորհրդի զեկույցը. Կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել 2008 թ. հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի փոխնախարարների կոմիտեի որոշումները, կոչ է անում անհապաղ ազատ արձակել Զազա Գախելաձեին և բոլոր ապօրինի կալանավորված անձանց, իր մտահոգությունն է հայտնում հակամարտությունից տուժած շրջաններում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարողների անպատժելիության կապակցությամբ և կարևորում Վրաստանի քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Իրակլի Կվարացխելիայի մահվան դեպքերի պատշաճ հետաքննությունն ու արդարադատության կատարումը», – ասված է հայտարարության մեջ: