Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատն անցկացրեց պաստառների մրցույթ՝ ոչ վրացալեզու դպրոցների համար
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատն անցկացրեց պաստառների մրցույթ՝ ոչ վրացալեզու դպրոցների համար

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական ​​նախարարի ապարատը ոչ վրացալեզու դպրոցների համար վրացերենի օրվան նվիրված պաստառների մրցույթ է անցկացրել «Վրացական լեզուն ավելի լավ ապագայի համար» թեմայով:

Պետնախարար Թեա Ախվլեդիանին առցանց հանդիպեց մրցույթի մասնակիցների հետ, շնորհավորեց վրացերենի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար: Պետնախարարի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ախվլեդիանին խոսել է այսօրվա կարևորության և պատմական նշանակության, դարավոր պատմություն ունեցող վրացերենի եզակիության, վրացական գրերի երեք տեսակի կենդանի մշակույթի և պետական լեզվի պահպանման կարևորության մասին: Նախարարը շեշտեց վրացերենի իմացության հրատապությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածության համար և ինտեգրման ապահովման տեսանկյունից, ինչը, ըստ Թեա Ախվլեդիանիի, քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ​​քաղաքականության գերակայությունն է:

«Վրացերենը ավելի լավ ապագայի համար» մրցույթը հայտարարվել էր մարտի 30-ին, Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, որին մասնակցեցին շուրջ 100 ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցներ: Մրցույթի նպատակը վրացերենի մասսայականացումն էր և վրաց լեզու սովորելու երիտասարդների մոտիվացիայի բարձրացումը: Մասնակից դպրոցները պատրաստել էին այդ թեմայով պաստառներ, որոնցից հաղթող հինգը ընտրել էր մրցութային հանձնաժողովը: Պետական ​​նախարարի աշխատակազմի կողմից հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով:

Պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրիի խոսքով, քաղաքացիական հավասարության և ինտեգրման քաղաքականության շրջանակներում շարունակվում է պետական ​​լեզվի ուսուցման ծրագրերի և դասընթացների իրականացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով վրացերենի հանրահռչակմանը:

«Ապրիլի 14-ին, վրացերենի օրվան, պետնախարարի ապարատը, կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ, նվիրեց «Վրացական լեզուն ավելի լավ ապագայի համար» մրցույթը, որին մասնակցում էին ոչ վրացալեզու դպրոցների աշակերտներ: Ընտրվեց հինգ հաղթող աշխատանք, այս աշխատանքները մեզ հավաստիացրեցին, որ մեր աշակերտները և երիտասարդները քաջ գիտակցում են պետական ​​լեզուն սովորելու կարևորությունը՝ սահմանելու իրենց ապագան և միաժամանակ մեր երկրի հաջողությունները: Հաղթող ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով, մրցանակներով և դրամական պարգևներով: Գործող և նոր ռազմավարության համաձայ, պետնախարարի աշխատակազմը շարունակում է ինտենսիվ աշխատել պետական ​​լեզուն հանրահռչակելու և այն ազգային փոքրամասնություններին սովորեցնելու ուղղությամբ: Սա մեր պետական ​​ռազմավարության առաջին և հիմնարար գերակայություններից մեկն է», – ասաց Լիա Գիգաուրին: