Հաշիվը վերականգնվելուց հետո Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում տեղադրել է իր ձերբակալության ժամանակ արված լուսանկարը՝ որպես իր առաջին գրառում
Հաշիվը վերականգնվելուց հետո Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում տեղադրել է իր ձերբակալության ժամանակ արված լուսանկարը՝ որպես իր առաջին գրառում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է «Twitter» (ներկայումս X) սոցիալական ցանց։ Թրամփը Ջորջիա նահանգում ձերբակալության ժամանակ արված լուսանկար է հրապարակել։

«Ընտրություններին միջամտություն. Երբեք չհանձնվես»,- գրել է Թրամփը և տեղադրել նվիրատվության էջի հղումը։

Սա նրա առաջին գրառումն էր մոտ երկուսուկես տարվա ընթացքում։ «Twitter»-ն արգելափակել է Դոնալդ Թրամփի հաշիվը 2021 թվականի հունվարի 8-ին այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում։ Նրա հաշիվը վերականգնվել է սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկի կողմից անցած տարվա նոյեմբերին, թեեւ Դոնալդ Թրամփը չի օգտվել դրանից։

Փոխարենը նախկին նախագահն օգտագործել է սեփական «Truth Social» սոցիալական ցանցը։

Դոնալդ Թրամփին մեղադրում են 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական կերպով փոփոխելու փորձի մեջ։ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մոտ 20 րոպե անցկացրել է Ջորջիա նահանգի Ատլանտայի Ֆուլթոն շրջանի բանտում, որից հետո լքել է բանտը։ Նա ներկայացել է բանտ։ Թրամփից մատնահետք են վերցրել բանտում, լրացրել են բանտարկյալի ձևաթուղթը և նշանակել բանտարկյալի համար P01135809:

Թրամփն ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց։