Հասարակությանն օգտակար աշխատանքի դատապարտված անձինք Քութաիսիում կհոգան պուրակի խնամքի և մաքրման մասին
Դատապարտյալները, որոնց պատիժը հասարակության համար օգտակար ծառայությունն է, հոգ կտանեն Քութաիսիում Գրիշաշվիլիի փողոցում գտնվող պուրակի մաքրման մասին մասին:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ, փոխհամագործակցության փաստաթուղթը վաղը կստորագրեն արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ու Քութաիսիի քաղաքապետ Իոսեբ Խախալեիշվիլին: Հուշագրի նպատակն է նպաստել Վրաստանի արդարադատության նախարարության «Հանցագործությունների կանխարգելման, բանտախցից դուրս պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության» շահառուների սոցիալականացմանն ու վերականգմանը: Հուշագրի շրջանակներում դատապարտյալները, որոնց պատիժը նախատեսում է հասարակության համար օգտակար ծառայություն, կաշխատեն Քութաիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններում:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի նախաձեռնությամբ նախատեսվում է, որ նմանատիպ հուշագիր կստորագրվի Վրաստանի բոլոր քաղաքապետարանների հետ: Մոտ օրերս նման հուշագիր կստորագրվի Օզուրգեթիի և Բաթումիի քաղաքապետարանների հետ: Արդյունքում՝ դատապարտյալները կնպաստեն քաղաքներում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը և հասարակությանը պատճառված վնասը կփոխհատուցեն կատարված աշխատանքով:
Վաղը Ռատի Բրեգաձեն կբացի ուղղորդման կենտրոն Քութաիսիում և կծանոթանա Ծղալտուբոյում Արդարադատության տան կառուցմանը: