Հասարակական տրանսպորտում, մաշկի գույնի պատճառով ֆիզիկական վիրավորանքի փաստով ձերբակալվել է մեկ անձ
Բռնության և բռնության սպառնալիքով գործած ռասսայական խտրականության մեղադրանքով, 1975 թվականին ծնված Բ.Ձ.-ին ձերբակալել են դատավորի որոշման համաձայն,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է երկուսից հինգ տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Ռուսթավիում, հասարակական տրանսպորտում, մաշկի գույնի պատճառով բառացի և ֆիզիկական վիրավորանք է հասցրել Կամերունի քաղաքացուն: Հետաքննությունն ընթանում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ կամ նման բռնության կիրառման սպառնալիքով գործած ռասսայական խտրականության փաստով, Վրաստանի ՔՕ-ի 142-րդ պրիմ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: