Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են վրացական բանակի սննդի չափաբաժինին
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են վրացական բանակի սննդի չափաբաժինին

Ոչ կառավարական հատվածի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները գտնվում էին Կրծանիսի ուսումնական և ռազմակրթական աջակցության կենտրոնում, որտեղ հյուրընկալվել էին պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ամենաբարձր չափանիշներով կառուցված նոր ճաշարանում հյուրերը ծանոթացել են զինվորի սննդի կարգին : Զինվորականների հետ միասին զինվորի ճաշը համտեսել են ոչ իշխանական հատվածի, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները։

«Հատուկ ուշադրություն է դարձվում զինվորականների սննդի չափանիշներին։ Վրացական բանակը մատակարարվում է ամենաբարձր որակի արտադրանքով, այդ թվում՝ ամենաբարձր որակի վրացական չսառեցված տավարի և խոզի միս։ Արտադրանքի և ճաշարանների որակը ստուգվում է ՊՆ ստանդարտացման և որակի վերահսկման վարչության, Սննդի ազգային գործակալության և Ռազմական ոստիկանության կողմից։ ՊԲ բոլոր զորամասերում թարմացվել են սննդի օբյեկտները: Ենթակառուցվածքները հագեցված են նորագույն տեխնոլոգիայով և լիովին համապատասխանում են ժամանակակից չափանիշներին»,- հայտնել են ՊՆ-ից։

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Կրծանիսում էին «ինքնապաշտպանության բարձրագույն դասընթացի» շրջանակներում։