Հասանելի տեղեկությունների համաձայն, այսպես կոչված Ցխինվալի դատախազությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Թամար Մեարակիշվիլիին
Օկուպացված Ցխինվալում Վրաստանի քաղաքացուն ձերբակալել են լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված դատախազության մամուլի ծառայությունը։
Օկուպացված Ցխինվալի այսպես կոչված դատախազությունը չի նշում ձերբակալվածի ինքնությունը, սակայն առկա տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Թամար Մեարաքիշվիլին է։
«Քննության համաձայն՝ Վրաստանի քաղաքացին, որը մուտք էր գործել Հարավային Օսիայի տարածք, հավաքում և փոխանցում էր տեղեկություններ հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների մասին՝ վտանգի տակ դնելով երկրի անվտանգությունը», – նշված է այսպես կոչված դատախազության հայտարարության մեջ։
Գոյություն ունեցող տվյալների համաձայն՝ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։ Լրտեսության մեղադրանքը նախատեսում է ազատազրկում 10-ից 20 տարվա ժամկետով։
«Նշյալ անձը ներկայումս կալանավորված է, իսկ քննությունը փորձում է նույնացնել հանցագործությանը մասնակցություն ունեցած այլ անձանց», – հայտարարել են օկուպացված Ցխինվալի այսպես կոչված դատախազությունում։