Հասան Ռոուհանին զգուշացնում է եվրոպացի լիդերներին սխալ քայլերի չդիմեն
Հասան Ռոուհանին զգուշացնում է եվրոպացի լիդերներին սխալ քայլերի չդիմեն

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին զգուշացնում է եվրոպական առաջնորդներին սխալ քայլերի չդիմեն և  կոչ է անում Վաշինգտոնին դուրս բերել զորքերը տարածաշրջանից: Նրա խոսքով, հակառակ դեպքում, եվրոպացի զինվորականները իրենց ապահով չեն  չզա, ինչպես իրենց ապահով չեն զգում ամերիկացի զինվորականները: Հասան Ռոուհանին հրաժարվում է նաև միջազգային վեցնյակի կողմից 2015 թվականին ձեռք բերված միջուկային համաձայնագրի, որը ԱՄՆ-ն լքել է 2018 թվականին, նորացումից:

Նշված առաջարկությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին ստեղծել Վաշինգտոնի կողմից հավանության չարժանացած գործարքի փոխարեն ստեղծել նորը, որպեսզի Իրանը չկարողանա ստեղծել միջուկային զենք: Բորիս Ջոնսոնի առաջարկությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել, սակայն Իրանի նախագահը դեմ է դրան:

«Ես չեն հասկանում թե ինչպես է Լոնդոնում մտածում վարչապետը: Նա ասում է կողքի դնենք միջուկային գործարքը և գործի դնենք «Թրամփի ծրագիրը»: Եթե ​​սխալ քայլի դիմեք ապա կտուժեք: Ընտրեք միջուկային գործարքին վերադառնալու ճիշտ ուղին:

Այսօր ամերիկացի զինվորականները անվտանգ չեն: Վաղը հնարավոր է պաշտպանված չլինեն եվրոպացի զինվորականները: Մենք չենք ցանկանում անկայունություն աշխարհում, մենք ցանկանում ենք, որ դուք լքեք տարածաշրջանը, բայց ոչ պատերազմի միջոցով, դուք ինքներդ գնացեք և դա լավ կլինի ձեզ համար»,- հայտարարել է Ռոուհանին: