Հասան Նասրալլահ. Իսրայելը հատել է կարմիր գիծը, այժմ պետք է ակնկալել կատաղություն և վրեժխնդրություն Գազայի կողմնակից բոլոր ճակատներում
«Իսրայելը հատել է կարմիր գիծը, այժմ պետք է կատաղություն և վրեժ ակնկալել Գազային աջակցող բոլոր ճակատներում»,- ասել է լիբանանյան Հեզբոլլահ խմբավորման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
Հըզբոլլահի առաջնորդի խոսքով՝ Իսրայելի հետ պատերազմը նոր փուլ է անցել, Իսրայելը չգիտի, թե որտեղից կգա պատասխանը։
Հասան Նասրալլան նշել է, որ ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի վրա չի հանգեցնի նրանց հանձնվելու։
«Բենյամին Նեթանյահուի ձգտումն այն է, որ ՀԱՄԱՍ-ն ասի՝ արի, ահա պատանդները, ահա զենքերը։ Սա տեղի չի ունենա։ Մենք չենք հանձնվելու Գազայում, Լիբանանում կամ Եմենում. Լիբանանի ճակատում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Գազայում»,- ասել է Հեզբոլլահի առաջնորդը։