Հասան Նասրալլա. Իսրայելի մոտ ճակատը կմնա ակտիվ

11:34, 12.11.2023

 

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան հեռուստաուղերձում ասել է, որ Իսրայելի մոտ ճակատը կշարունակի ակտիվ մնալ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Նասրալլայի երկրորդ ելույթն է։

Հասան Նասրալլայի խոսքով՝ «Հեզբոլլահի» զինված թեւը Իսրայելի դեմ նոր զինատեսակներ է կիրառել և հարվածներ հասցրել նոր թիրախներին։ Նրա խոսքով, «Հըզբոլլահը» գործողությունների, թիրախների չափերի ու քանակի բարելավում է ցուցաբերել, ինչպես նաև զենքի տեսակների ավելացում։

Նրա խոսքով՝ առաջին անգամ օգտագործվել է «Բուրկան» հրթիռը, ինչպես նաև մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։

Ինչպես նշել է Հասան Նասրալլան, խմբավորումը հարձակում է սկսել իսրայելական Կիրյաթ Շմոնա քաղաքի վրա՝ ի պատասխան իսրայելական հարվածի, որի հետևանքով զոհվել են երեք աղջիկներ և նրանց տատիկը։

«Այս ճակատը կշարունակի ակտիվ մնալ»,- ասաց նա։

Նմանատիպ