Հարյուրավոր մարդիկ բողոքում են ռուս զինվորների կողմից օկուպացված Մելիտոպոլում քաղաքապետի առևանգման դեմ
Ռուս զինվորների կողմից օկուպացված Մելիտոպոլ քաղաքում բողոքի ցույց է անցկացվում։ Ցուցարարները բողոքում են ռուսների կողմից քաղաքի քաղաքապետի առևանգման դեմ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ քաղաքացիները գնացել են ռուսների կողմից գրավված քաղաքային վարչության շենք և պահանջել ազատ արձակել Մելիտոպոլի քաղաքապետ Իգոր Ֆեդորովին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ ուկրաինական դրոշները ձեռքներին վանկարկում «Ազատություն քաղաքապետին»։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ քաղաքի քաղաքապետին առևանգել են։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ նրա գլխին պարկ են դրել և տարել անհայտ ուղղությամբ։
Միջադեպի պատճառով նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի կառավարությունը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Ռուսաստանի կառավարությունը դեռևս մեկնաբանություն չի արել։