Հարյուր հազար նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների պատճառով Մետեխի կամրջի երթեւեկությունը կսահմանափակվի
Հարյուր հազար նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների պատճառով նոյեմբերի 13-ին Մետեխի կամրջի երթեւեկությունը երկու ուղղություններով ժամանակավորապես կսահմանափակվի։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ժամը 11:00-21:00-ն կարգելվի տրանսպորտային միջոցների շարժը Եվրոպայի հրապարակից Վախտանգ Գորգասլիի հրապարակի ուղղությամբ։
«Գորգասալի փողոցից եկող մեքենաները Կոտե Ափխազի փողոցով կշարժվեն Ազատության հրապարակի ուղղությամբ։ Եվրոպայի հրապարակից Մետեխի կամրջի ուղղությամբ շարժվող մեքենաների երթևեկությունը կսահմանափակվի, իսկ շրջանաձև երթևեկությունը կմնա անփոփոխ։
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա N301, N331, N333, N345, N350 և N371 ավտոբուսները, ինչպես նաև N538, N547, N550 և N580 միկրոավտոբուսները Եվրոպայի հրապարակի փոխարեն կշարժվեն դեպի Կոտե Ափխազի փողոց։
Հակառակ ուղղությամբ փոփոխությունը կվերաբերի միայն N333 երթուղուն։ Մասնավորապես, միկրոավտոբուսը Վազիսուբանի բնակավայրի ուղղությամբ շարժվելիս Կոստա Խեթագուրովի փողոցից կմիանա Բարաթաշվիլի փողոցին»,- նշվում է տեղեկատվության մեջ։