Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետական սեփականության ապրանքների ներմուծումը կազատվի ակցիզային հարկից
Պետական սեփականության ապրանքների ներմուծումը կազատվի ակցիզային հարկից։ Համապատասխան փոփոխությունները կներառվեն Հարկային օրենսգրքում։
Գործող օրենսդրության համաձայն՝ պետական սեփականության ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից և ներմուծման հարկից, սակայն նմանատիպ ազատումը չի տարածվում ակցիզային հարկի վրա։
Նախաձեռնողների խոսքով՝ ակցիզային հարկով հարկումը ծանրաբեռնում է պետական բյուջեն և բարդացնում է պետության կողմից նման ապրանքների հետագա տնօրինումը։