Հարկային համաներման շրջանակներում ավելի քան 65 000 ֆիզիկական անձի ավելի քան 423 մլն լարիի պարտքը չեղարկվել է
Հարկային համաներման շրջանակներում ավելի քան 65 000 ֆիզիկական անձի ավելի քան 423 մլն լարիի պարտքը չեղարկվել է

Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, հարկային համաներման շրջանակներում 65 340 ֆիզիկական անձանց 423 141 969,65 լարիի պարտքը չեղարկվել է։

Ըստ նրանց, պարտքի չեղարկումից հետո ֆիզիկական անձի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները վճարումն ապահովելու համար՝ հարկային գրավը, հիփոթեքը, գույքի վրա կալանքը և այլն կչեղարկվի:

Եկամուտների ծառայության տվյալներով, ակտիվորեն ընթանում է ճանաչված հարկային պարտքի չեղարկումը՝ ինչպես էլեկտրոնային եղանակով www.rs.ge ծրագրային ապահովման միջոցով (282 601 018.12 լարի 62 553 ֆիզիկական անձի համար), այնպես էլ անձնական (140 540 951,53 լարի՝ 2 787 ֆիզիկական անձի համար) դիմումի հիման վրա:

Վրաստանի կառավարության նախաձեռնությունը կվերաբերի բոլոր հարկ վճարող ֆիզիկական անձանց, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին, և գործընթացը ներառում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գոյացած ճանաչված հարկային պարտքերի չեղարկումը: