Փետրվարի 11-ին Թբիլիսիում Բուն Բարեկենդանը նշվեց հարիսայի փառատոնով։ Հայ քրիստոնյաները հավաքվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ մատուցվեց կիրակնօրյա պատարագ, ինչից հետո հավատացյաները գնացին “Հայարտուն” կրթամշակութային կենտրոն՝ համտեսելու հայ կանանց “Շուշանիկ” միության անդամների և պարզապես կամավորների կողմից պատրաստած հարիսաները։ Փառատոնը անցկացվեց կետրոնի մասնակիցների կողմից կազմակերպած ներկայացումով։