Հարձակվել են Սալոնիկ քաղաքի քաղաքապետի վրա

Հարձակվել են Սալոնիկ քաղաքի քաղաքապետի վրա: Նրան ծեծի են ենթարկել ազգայնականները: Այս մասին լուրը տարածել է BBC-ին:

Պաշտոնական լրատվությամբ, 75 ամյա Յանիս Բուատարիսին գլխնամասում վնասվածքներ են հասցրել տարբեր առարկաներով:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հակաազգայնական հայտարարություններով հայտնի քաղաքապետը, մասնակցում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից սպանված հույների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ականատեսների խոսքերով, 75 ամյա քաղաքապետի վրա հարձակվել է մոտ 10 մարդ: Նրան գցել են գետնին և ծեծի ենթարկել: Հարձակվողներին կանգնեցրել են նրա պահակախմբի անդամները:

Հույն քաղաքական գործիչները դատապարտել են հարձակման փաստը: Երկրի վարչապետի հայտարարությամբ, մեղավորները խիստ կպատժվեն: