Հարցումների համաձայն՝ Դոնալդ Թրամփը առաջատար է չորս ճոճվող նահանգներում՝ Ջորջիա, Արիզոնա, Նևադա և Հյուսիսային Կարոլինա, իսկ Կամալա Հարիսը՝ Վիսկոնսին և Միչիգան նահանգներում
Հարցումների համաձայն՝ Դոնալդ Թրամփը առաջատար է չորս նահանգներում՝ Ջորջիա, Արիզոնա, Նևադա և Հյուսիսային Կարոլինա, իսկ Կամալա Հարիսը՝ Վիսկոնսին և Միչիգան նահանգներում։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հրատարակության համաձայն՝ Փենսիլվանիա և Միչիգան, այսպես կոչված ճոճվող նահանգները հանդիսանում են ԱՄՆ նախագահական ընտրություններում կարևոր նշանակություն ունեցող յոթ ճոճվող նահանգներից որոշիչը։ Մի քանի տասնամյակ Միչիգանի բնակիչները հետևողականորեն քվեարկել են դեմոկրատների օգտին, բայց այդ միտումը խախտեց Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում: Այնուամենայնիվ, 2020 թվականին Միչիգանում կրկին հաղթեց դեմոկրատ թեկնածու, գործող նախագահ Ջո Բայդենը։
Ամենաշատն ունի Փենսիլվանիան՝ 19 անդամ, իսկ Միչիգանը՝ 15։ Հաջորդ 5 նահանգներն ունեն հանձնաժողովի անդամներ հետևյալ կերպ՝ Ջորջիա՝ 16, Արիզոնա՝ 11, Նևադա՝ 6, Հյուսիսային Կարոլինա՝ 16, Վիսկոնսին՝ 10։
Ընտրական քոլեջում ընդհանուր առմամբ կա 538 պատվիրակ, իսկ ընտրություններում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 ձայն։ Տեղեկության համար՝ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը վերջին հանդիպումներն են անցկացրել աջակիցների հետ Փենսիլվանիայում և Միչիգանում։