Հարցմանը ենթարկված քաղաքացիների 29 տոկոսը կողմ է Վրաստանի Եվրասիական միությանը անդամագրվելուն. NDI
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի մասշտաբով հարցմանը ենթարկված քաղաքացիների 29 տոկոսը կողմ է Վրաստանի Եվրասիական միությանը անդամագրվելուն, որը հիմնվել է Ռուսաստանի դաշնության, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Հատկանշական է, որ այս կարծիքին համամիտ է Թբիլիսիում հարցմանը ենթարկված բնակչության 20 տոկոսը, իսկ շրջաններում բնակվող մարդկանց 31 տոկոսը: Ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններում ցուցանիշը կազմել է 56 տոկոս:
Բացի այդ, հարցման արդյունքում 60 տոկոսը (Թբիլիսիում-68%, շրջաններում-59%, ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններ-25%) աջակցում է Վրաստանի Եվրամիությանը անդամագրվելու գաղափարին, որը հիմնվել է արևմտյան Եվրոպայի երկրների կողմից:
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և CRRC-ն մամուլին է ներկայացրել 2017 թվականի դեկտեմբերին իրականացրած հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների առաջին մասը:
Հետազոտությունը անց է կացվել 2017 թ. նոյեմբերի 29-ին դեկտեմբերի 19 ընկած ժամանակահատվածում Վրաստանի ողջ մասշտաբով (բացառություն են կազմում բռնազավթված տարածաշրջանները), որին մասնակցել է 2 298 մարդ:
NDI-ի հետազոտությունները իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումը անց է կացրել CRRC Վրաստանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan