Հարցման համաձայն, Լեհաստանի բնակչության կեսը կարծում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան կտարածվի նաև Լեհաստանի վրա
Լեհաստանի բնակչության կեսը կարծում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան կտարածվի նաև Լեհաստանում։ Այդ մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ հարցումն անցկացրել է լեհական ընկերություններից մեկը։
Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի հարձակումը Լեհաստանի վրա լիովին հնարավոր է։ Այս ցուցանիշը 16 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հարցվածների 12 տոկոսը վստահ է, որ նման հարձակում անպայման տեղի կունենա։
Բնակչության 38 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը չի հարձակվի Լեհաստանի վրա։
Նաև, ըստ հարցման, լեհերի գրեթե կեսը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը կավարտվի երկու երկրների կործանմամբ։