Հարցման համաձայն, դանիացիների 46%-ը ԱՄՆ-ը համարում է սպառնալիք Դանիայի համար, 78%-ը դեմ է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելուն, իսկ 72%-ը կարծում է, որ որոշումը պետք է կայացնի Գրենլանդիան, այլ ոչ Դանիան

14:32, 31.01.2025

Համաձայն նոր հարցման՝ դանիացիների գրեթե կեսը համարում է, որ ԱՄՆ-ն էական սպառնալիք է իրենց երկրի համար, իսկ մեծամասնությունը դեմ է Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ի մաս դառնալուն: Տեղեկությունը հրապարակում է «The Guardian»-ը։

Մասնավորապես, հունվարի 15-ից 22-ը Դանիայում անցկացված հարցումը, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, ցույց է տվել, որ հարցված բնակչության 46%-ը Միացյալ Նահանգները համարում է «շատ մեծ սպառնալիք» կամ «բավականին մեծ վտանգ» Դանիայի համար, հարցվածների 78%-ը դեմ է ԱՄՆ-ին Գրենլանդիան վաճառելուն, 72%-ը կարծում է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Գրենլանդիան, այլ ոչ Դանիան:

Արկտիկայի 57000 բնակչությամբ կղզին Դանիայի գաղութն էր, որը մինչ այժմ վերահսկում է նրա արտաքին և անվտանգության քաղաքականությունը։

Նմանատիպ