Հարցման համաձայն՝ Ուկրաինայում հարցվածների 50 տոկոսից պակասը կարծում է, որ Ուկրաինան կկարողանա վերադառնալ 1991թ
Ուկրաինայում հարցված քաղաքացիների 50 տոկոսից պակասը կարծում է, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել 1991 թվականի սահմանները։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին են վկայում «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերլուծության եւ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անունից անցկացրած հարցման արդյունքները։
Մասնավորապես, սոցիոլոգները հարց են տվել՝ ինչպիսի՞ն են լինելու Ուկրաինայի սահմանները պատերազմի ավարտից հետո։ Հարցման համաձայն՝ հարցված ուկրաինացիների 45 տոկոսը կարծում է, որ պետությունը կպահպանի իր ողջ տարածքը, որն ուներ 1991 թվականին։
Ընդ որում, յոթ տոկոսը կարծում է, որ Ուկրաինան կվերագտնի Դոնբասը, բայց չի վերականգնի Ղրիմը։ Նմանապես, յոթ տոկոսը կարծում է, որ Ղրիմը կվերադառնա, իսկ Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքները՝ ոչ: 16 տոկոսը վստահ է, որ Ուկրաինան կկորցնի նոր տարածքներ.
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի շատ ուկրաինացիներ հավատում էին, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել իր ողջ տարածքը: Այն ժամանակ այս կարծիքին էր հարցվածների 68 տոկոսը։
Ընդ որում, ուկրաինացիների 88 տոկոսը կարծում է, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում։ 2023 թվականի սեպտեմբերին հարցվածների 94 տոկոսը հավատում էր Ուկրաինայի հաղթանակին։