Հարավային Լիբանանում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ
Հարավային Լիբանանում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ

Հարավային Լիբանանի Ալ-Թիրի գյուղում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Այս մասին հայտնել են Լիբանանի պետական ​​լրատվամիջոցները։

Նրանց խոսքով՝ հարձակման պահին նշված անձինք գտնվել են մեքենայի մեջ։

Բացի այդ, ինչպես գրում է BBC-ն, ապրիլի 21-ին Իսրայելի պաշտպանության ուժերը զգուշացրել են Լիբանանի բնակչությանը զերծ մնալ Լիտանի գետի և Վադի Ալ-Սալհանի շրջաններում տեղաշարժվելուց, քանի որ նրանք պլանավորում էին հարձակում «Հեզբոլլահի» դեմ։

Տեղեկատվության համար՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը հայտարարվել էր ապրիլի 16-ին և պետք է տևեր տասը օր, սակայն համաձայնագիրը շուտով խախտվել է։ «Հեզբոլլահը» և Իսրայելը միմյանց մեղադրում են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ։