Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ը կայցելի Վրաստան ՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակներում:

Վրաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Վրաստան կատարելիք այցի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Խավյեր Կոլոմինան Վրաստանի ԱԳ նախարարությունում հանդիպում կունենա փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի բռնազավթված գիծ և տեղում կծանոթանա իրավիճակին:

Վրաստան կատարելիք այցի ընթացքում Խավյեր Կոլոմինան հանդիպումներ կունենա նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ, Կախա Կուճավայի, պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: