Հարավային Կորեայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել
Հարավային Կորեայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 14 մարդ։ 12 մարդ անհետ կորած է համարվում։
Հարավային Կորեայի Գապյոնգ հանգստավայրում ուժեղ անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Իշխանությունները տարածաշրջանում արտակարգ դրություն են հայտարարել։ Աղետի գոտուց տարհանվել են տասնյակ ընտանիքներ։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հարավային Կորեայում ուժեղ անձրևները կդադարեն երկուշաբթի օրը, որից հետո սպասվում են բարձր ջերմաստիճաններ։