Հարավային Կորեայում ֆերմերները պահանջել են չեղարկել շան մսի օգտագործումն արգելող օրինագիծը, ցույցը վերածվել է ոստիկանության հետ առճակատման
Հարավային Կորեայում ֆերմերները պահանջել են չեղարկել շան մսի օգտագործումն արգելող օրինագիծը, ցույցը վերածվել է ոստիկանության հետ առճակատման

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, մոտ 200 ֆերմերներ հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց և բողոքի ցույց են անցկացրել շան մսի օգտագործումն արգելելու ծրագրի դեմ։

Նրանք պահանջում են չեղարկել օրենքի նախագիծը։ Ցույցը վերածվել է ոստիկանության հետ առճակատման այն բանից հետո, երբ ֆերմերները փորձել են շներին բաց թողնել նախագահի գրասենյակի մոտ գտնվող վանդակներից։ Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ երեք մարդ ձերբակալվել է։

Տեղեկատվության համար, Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է շների բուծումն ու վաճառքը որպես սնունդ։ Օրինագիծը ֆինանսական փոխհատուցում է նախատեսում շներ բուծող ֆերմերներին։ Նրանք պետք է իրենց գործունեությունը ավարտեն երեք տարվա ընթացքում։ Իշխող կուսակցությունն ասում է, որ ժամանակն է վերջ դնել շան միս ուտելու վիճահարույց պրակտիկային: Ըստ կուսակցության՝ այս նախաձեռնությունն ունի ընդդիմության և հասարակության լայն աջակցությունը։ Կորեական շների մսի ֆերմերների ասոցիացիան հայտարարել է, որ քննարկում է Սեուլի կառավարական շենքերի մոտ երկու միլիոն շուն բաց թողնելու հարցը: