Հարավային Կորեայում անտառային հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, իսկ 19-ը վիրավորվել
Հարավային Կորեայում անտառային հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, իսկ 19-ը՝ վիրավորվել, – գրում է «BBC»-ն։ Հարավային Կորեայի տարբեր շրջաններից տարհանվել է ավելի քան 23 000 մարդ։ Ներկայումս այրվել է արդեն 17 000 հեկտար։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հազարավոր հրշեջներ և շուրջ 5000 զինվորական։ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն հայտարարել է, որ այս հրդեհները երկրի պատմության մեջ ամենածանրերից են։ Նրա խոսքով՝ կառավարությունը կիրառել է բոլոր հնարավոր ռեսուրսներն ու սարքավորումները, սակայն ուժեղ քամին խանգարում է մարման աշխատանքներին։