Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Սեուլի Կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը կոռուպցիայի մեջ է մեղադրվում, 24 տարվա ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

 Նշվում է, որ Պակ Կըն Հեին մեղադրանքի 18 կետ է առաջադրվել, այդ թվում՝ կոռուպցիա, կաշառակերություն, ծառայողական դիրքի չարաշահում, ինչպես նաև պետական տեղեկության բացահայտում և այլն։

2016-ին Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալ բարձրացավ։ Նախկին նախագահն իրեն շրջապատել էր աղանդավորներով և գուշակներով, որոնք հասանելիություն ունեին պետական գաղտնի փաստաթղթերին և ազդում էին երկրի կառավարման ընթացքի վրա։

Հատկապես մեծ հեղինակություն էր վայելում Չհուվե Սուն Սիլը։ Նախագահի անունն օգտագործելով՝ նա ճնշում էր գործադրում տասնյակ խոշոր ընկերությունների վրա, որպեսզի նրանք գումարներ փոխանցեն երկու հասարակական հիմնադրամների։

Արդյունքում Պակ Կըն Հեին մեկուսացրեցին իշխանությունից և 2017-ի մարտին ձերբակալեցին։