Հարավային Կորեայի նախագահն ազատ է արձակվել բանտից
Հարավային Կորեայի նախագահն ազատ է արձակվել բանտիցՀարավային Կորեայի նախագահը, ով ժամանակավորապես հեռացվել էր պաշտոնից իմփիչմենթի դատավարության արդյունքում, լքել է բանտը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատարանը չի բավարարել Յուն Սուկ Յոլի կալանքը երկարաձգելու խնդրանքը։
64-ամյա Յուն Սուկ-Յոլի լիազորությունները դեռևս կասեցված են։ Նրա պաշտոնանկության կամ աշխատանքի վերականգնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Սահմանադրական դատարանը։
Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է հունվարի 15-ին։ Դեկտեմբերի 3-ին, երբ նա դեռ պաշտոնավարում էր, հանկարծ երկրում հայտարարեց ռազմական դրություն և թույլ չտվեց ընտրություններում հաղթած իր հակառակորդներին մտնել խորհրդարան։ Ի պատասխան՝ խորհրդարանը նրա դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսել, և նա պաշտոնանկ է արվել։