Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հնարավոր է այցելի Փհենյան, եթե դրա համար «պայմաններ ստեղծվեն»։
«Եկեք հասնենք դրան՝ ապագայում ստեղծելով անհրաժեշտ պայմանները»,- ասել է հարավկորեացի նախագահը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իրավիճակը Կորեական թերակղզում խիստ լարված է:
Փհենյանն արագ տեմպերով զարգացնում է միջուկային ծրագիրը՝ սպառնալով ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, այլև՝ Միացյալ Նահանգներին: