Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների տեղեկությամբ, Հյուսիսային Կորեան 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար
Հյուսիսային Կորեան 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար։ Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել են հարավկորեացի օրենսդիրները, որոնց հայտնել են երկրի հետախուզական ծառայությունից։
Դա երկու անգամ ավելի է, քան Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության անցած շաբաթվա տվյալները: Մասնավորապես, անցյալ ուրբաթ գերատեսչությունը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան նավով Ռուսաստան է ուղարկել մոտ 1500 զինվոր։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Հարավային Կորեայի խորհրդարանի անդամները, Փհենյանը խոստացել է մինչև 10 հազար զինվոր ուղարկել Ռուսաստան, և նրանց ուղարկումը պետք է ավարտվի մինչև դեկտեմբեր։
Ե՛վ Մոսկվան, և՛ Փհենյանը հերքում են, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները միանալու են Ուկրաինայի դեմ պատերազմին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արձագանքել պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցության ապացույցներին։