Հարավային Կիպրոսում պայքարում են խոշոր անտառային հրդեհի դեմ, կան զոհեր
Հարավային Կիպրոսում խոշոր անտառային հրդեհ է, Associated Press-ը հաղորդում է երկու զոհի մասին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհը տարածվել է 120 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Բնակչությունը տարհանվել է առնվազն 14 գյուղից, իսկ Լոֆու գյուղում ավելի քան 20 տուն է ոչնչացվել։
Կիպրոսի իշխանությունների հաղորդմամբ, հրդեհի մարման գործողությանը մասնակցում են ավելի քան 250 հրշեջ, 75 միավոր հատուկ տեխնիկա և 14 ինքնաթիռ։ Հրդեհի մարմանը խոչընդոտում են ուժեղ քամին և բարձր օդի ջերմաստիճանը։
Հրդեհի մարմանը օգնելու համար Կիպրոս են ուղարկվել ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Հունաստանը Կիպրոս է ուղարկել հրշեջ ջոկատներ։ Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի դիտավորյալ բռնկման մասին հաղորդագրությունները։