Հարավային Աֆրիկայում նավթատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ

19:44, 24.12.2022

Հարավային Աֆրիկայում մայրաքաղաք Յոհանեսբուրգի մոտակայքում նավթատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել ։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։

Ըստ տարածված տեղեկությունների՝ վառելիք տեղափոխող բեռնատարը մխրջվել է մետրոպոլիայի կամրջի տակ, իսկ ցնցումների հետևանքով վառելիքը բռնկվել է։

Պայթյունի հետևանքով փլուզվել է 100 մետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոցի շենքի տանիքը, ինչի պատճառով հիվանդներին սկսել են տարհանել հիվանդանոցից։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարները։

Նմանատիպ