Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, ավելի քան 50-ը վիրավորվել է
Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, ավելի քան 50-ը վիրավորվել է

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ «BBC»-ի տեղեկություններով՝ տեղում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Հրդեհը բռնկվել է գիշերը Յոհանեսբուրգի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

Ըստ տեղեկությունների՝ շենքում հիմնականում բնակվել են անօրինական միգրանտներ։