«Հանուն Վրաստանի» շարժումը ցույց է անցկացնում Օրբելիանիների պալատի դիմաց
«Հանուն Վրաստանի» շարժումը ցույց է անցկացնում Օրբելիանիների պալատի դիմաց

«Հանուն Վրաստանի» շարժումն այս պահին ցույց է անցկացնում Օրբելիանիների պալատի դիմաց:

Ցուցարարները ասում են, որ համաձայն չեն Շառլ Միշելի փաստաթղթի ստորագրմանը և նախագահական պալատում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին անվանում են «նախկին ընդդիմադիրներ»:

«Հանուն Վրաստանի» շարժման անդամները պնդում են, որ փաստաթուղթը ստորագրած քաղաքական գործիչները անտեսել են հասարակական կամքը: Ցուցարարները ասում են, որ նրանք կմնան տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական գործիչները չեն լքել պալատը: Նրանք ասացին, որ պալատից հեռացած քաղաքական գործիչներին ևս մեկ անգամ հստակ ցույց կտան իրենց դիրքերը:

Օրբելիանիների պալատում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից ընթրիք է տրվում ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի: