«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հրապարակում է եզրակացություն, ըստ որի, Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում ոչ մի թմրանյութային դեղամիջոցի օգտագործում չի հաստատվել:
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հրապարակում է Ավստրիայի լաբորատորիաներից մեկի եզրակացությունը, ըստ որի, Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում ոչ մի թմրանյութային դեղամիջոցի օգտագործում չի հաստատվել:
«Ըստ Ավստրիայի (Վիեննա) լաբորատորիայի FTC-Forensisch-Toxikologisches Labor եզրակացության, Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում որևէ թմրանյութային դեղամիջոցի օգտագործում չի հաստատվել
2021 թվականի սեպտեմբերի 14-ին FTC-Forensisch-Toxikologisches Labor լաբորատորիան Վիեննայում (Ավստրիա) անցկացրեց Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտություն թմրանյութերի համար:
Զեկույցում նշվում է, որ Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում թմրանյութային դեղամիջոցի օգտագործում չի հաստատվել: Հետազոտության արդյունքները տրվել են 2021 թվականի սեպտեմբերի 28-ին», – հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից: