«Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպությունում պնդում են, որ իրենց նախկին նախագահ Իրակլի Թավդգիրիձեն կաշառվել կամ ահաբեկվել է «Վրացական երազանքի» կողմից
«Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպությունում պնդում են, որ իրենց նախկին նախագահ Իրակլի Թավդգիրիձեն կաշառվել կամ ահաբեկվել է «Վրացական երազանքի» կողմից

«Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպությունում պնդում են, որ իրենց նախկին նախագահ Իրակլի Թավդգիրիձեն կաշառվել կամ ահաբեկվել է «Վրացական երազանքի» կողմից։

«Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպության նախագահ, Բաթումի սակրեբուլոյի ընտրված անդամ Իրակլի Թավդգիրիձեի հրաժարականի մասին հայտարարությունն արվել է Բաթումիի կուսակցության գրասենյակում։

Բաթումիի սակրեբուլոյի անդամ, «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Ակակի Գվիանիձեի խոսքով, իրենք չեն փոխում իրենց դիրքորոշումը և մտադիր չեն համագործակցել որևէ կուսակցության հետ։

«Վաճառվողը պետք է վաճառվի, ու ինչքան շատ մարդիկ գնան, որոնց համար նյութական հարստությունը արժեքներից բարձր է, այնքան լավ։ Մենք մնում ենք մեր դիրքերում, չենք պատրաստվում համագործակցել ո՛չ «Ազգային շարժման», ո՛չ էլ «Վրացական երազանքի» հետ։ Երկու կուսակցություններն էլ նման են»,- ասել է Ակակի Գվիանիձեն։

Իրակլի Թավդգիրիձեն այսօր հայտարարություն է արել «Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպության նախագահի պաշտոնից հեռանալու մասին։