«Հանուն փոփոխությունների կոալիցիան» հրաժարվում է պատգամավորական մանդատներից
«Հանուն փոփոխությունների կոալիցիան» հրաժարվում է պատգամավորական մանդատներից

«Հանուն փոփոխությունների կոալիցիան» հրաժարվում է պատգամավորական մանդատներից,- այս մասին հայտարարել է կոալիցիայի առաջին համար Նանա Մալաշխիան։

Մալաշխիայի խոսքով՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան» չի պատրաստվում լեգիտիմացնել վրաց ժողովրդի գողացված ձայները։

«Մենք հրաժարվում ենք մեր իսկ պատգամավորական մանդատներից։ Այսօր ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից»,- ասել է Մալաշխիան։

Համապատասխան հայտարարությունը ստորագրել են՝ Նանա Մալաշխիան, Նիկա Մելիան, Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, Գիգա Լեմոնջավան, Թենգիզ Թևզաձեն, Ցոտնե Կոբերիձեն, Գիորգի Կիրթաձեն, Իվանե Ճղոնիան, Խաթունա Սամնիձեն, Օկտայ Կազումովը, Մայա Կոպալեիշվիլին, Բորիս Ղուրուան, Անա Գոգոլաձեն, Գիորգի Բուտիկաշվիլին, Գիորգի Իմեդաշվիլին, Էլենե Խոշտարիան, Սոփո Գոլեթիանին, Մարիկա Արևաձեն, Անի Քավթարաձեն, Թոռնիկե Բիկաշվիլին: