Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Հանթեր Բայդենը մեղադրվում էր թմրանյութ օգտագործելու մեջ՝ ատրճանակ պահելու ժամանակ, իսկ ԱՄՆ դաշնային օրենսդրության համաձայն՝ թմրանյութ օգտագործողի կողմից հրազեն պահելը հանցագործություն է։ Սակայն, ըստ հետաքննության վարկածի, 2018 թվականին Հանթեր Բայդենը «Colt» ատրճանակ գնելիս պաշտոնական փաստաթղթերում ստել է, որ այլևս թմրանյութեր չի օգտագործում։

Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահի որդուն քրեական հանցագործության մեղադրանք է առաջադրվել։