Հանս Կլուգե. Վրաստանի առաջընթացը ցույց է տալիս համընդհանուր առողջապահության ապահովմանն ուղղված քաղաքականության ուժը
Առաջընթացը, որ Վրաստանը հասել է ախտորոշման հետ կապված խմբերի (DRG) ֆինանսավորման մոդելի ներդրման, դեղերի գների կարգավորման և ուռուցքաբանական դեղերի հասանելիության բարելավման հարցում, արտացոլում է համընդհանուր առողջապահության ապահովմանն ուղղված քաղաքականության ուժը,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն՝ առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիին ուղղված նամակում։
Հանս Կլուգեն ընդգծել է, որ Վրաստանը առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար օրինակելի երկրներից է։
«Սա արդյունավետ քաղաքականություն է, որն անմիջական, շոշափելի ազդեցություն ունի Վրաստանի բնակչության ֆինանսական անվտանգության վրա և մեզ լավատեսություն է հաղորդում՝ աջակցելու անդամ մյուս երկրներին այդ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատրաստակամությունը՝ ցանկացած պահի աջակցել Վրաստանին ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների իրականացման գործընթացում», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը։
Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։