Հանրային պաշտպանն այցելել է օկուպացիոն գծին հարակից գյուղերի բնակիչներին
Ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելյանն այցելել է օկուպացիոն գծին հարող գյուղեր՝ Գորակա և Սակորինտլո, հանդիպել տեղի բնակչությանը և լսել նրանց խնդիրները։
Տեղի բնակիչները որպես հիմնական խնդիր մատնանշեցին ոռոգման ջրի բացակայությունը, խոսեցին նաև գյուղում երեխաների համար ժամանցի տարածք կազմակերպելու անհրաժեշտության մասին։
«Ցավոք սրտի, 16 տարի անց նորից պետք է խոսենք օկուպացիայի մասին, որն իսկապես կործանարար է քաղաքացիների, այստեղ ապրող մարդկանց համար։ Շատ առումներով կործանարար: Սկսած անվտանգությունից, վերջացրած նրանց տեղահանմամբ, և այս ամենը վերջապես բարդանում է նրանով, որ պարբերաբար տեսնում ենք նման իրադարձություններ, իրավիճակի այնպիսի սրացում, ինչպիսին տեսանք Քիրբալում, ցավալի փաստ, երբ սպանվեց Թամազ Գինթուրին»,- ասաց հանրային պաշտպան Լևան Իոսելիանին: