Հանրային հեռուստաընկերությունում անցկացվել է իրազեկման դասընթաց՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ
Հանրային հեռուստաընկերությունում անցկացվել է իրազեկման դասընթաց՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերությունում անցկացվել է իրազեկման դասընթաց՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ։

Հանդիպումը կազմակերպվել էր Վրաստանի Առաջին ալիքի և ՄԱԿ-ի կանանց կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։ Քննարկվել են սեռական ոտնձգության հայեցակարգը, ձևերը և հարակից հարցեր։

Կազմակերպությունում հաստատվել է սեռական ոտնձգությունների կանխարգելման և արձագանքման մեխանիզմը։ Փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել աշխատակիցների տեղեկացվածությունը աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ:

ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության ազգային խորհրդատու Գոգա Խատիաշվիլիի խոսքով՝ շատ կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը սեռական ոտնձգությունների վերաբերյալ։

«Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք սեռական ոտնձգության երեւույթը, սեռական ոտնձգություն հասկացությունը եւ դրա հիմնական տարրերը, ինչպես նաեւ դրա դեմ պայքարի մեխանիզմները։ Շատ կարևոր է, որ կազմակերպությունն աշխատավայրում սեռական ոտնձգությունների արգելման մասին հայտարարված քաղաքականություն ունի, և այսօրվա հանդիպումը ծառայում է այդ նպատակին»,- ասել է Խատիաշվիլին։