Հանրային հեռարձակողն իր ստեղծման օրից ծառայում էր նեղ կուսակցական շահերին և այսօր առաջին անգամ ստեղծվել է այս իրավիճակը փոխելու հնարավորություն. Խաինդրավա
Հանրային հեռարձակողը մինչ այժմ այսպիսին չի եղել: Այն իր ստեղծման օրից ծառայում էր նեղ կուսակցական շահերին և այսօր առաջին անգամ ստեղծվել է հնարավորություն, այս իրավիճակը փոխելու,- այս մասին հայտարարել է ռեժիսոր Գոգա Խաինդրավան՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Հանրային հեռարձակողն սկսում է հեղինակություն վայելել: Կարևոր է նորացված տեսլականը և գործընթացները, որոնք առաջնորդում էին սկզբնական քայլերին»,- հայտարարել է Խաինդրավան:
Նրա խոսքով, Հանրային հեռարձակողում կյանքի ու մահվան կռիվն ընթանում է այն պատճառով, որ սա միակ միջնաբերդն է, որը հանդես է գալիս որպես հանրային չեզոք կարծիք ձևավորող, քանի որ մնացած բոլոր հեռուստատեսությունները մասնավոր են և նրանց խմբագրային քաղաքականությունը կամ գործունեության այլ ոլորտ կախված է այն մարդկանցից, ովքեր նրանց ֆինանսավորորմ են: