Հանրային հեռարձակողի վրա իրականացվում է լուրջ գրոհ. Գոգա Խաինդրավա
Հանրային հեռարձակողի վրա իրականացվում է լուրջ գրոհ, քանզի հանրային հեռարձակողը անկախ ինստիտուտ է, որի ղեկին կանգնած չէ կանանչ խորհրդանիշը՝ դոլարը, լարին, մանեթը կամ յենը և նրա առջև կանգնած պարտավորությունները կապ չունեն փողի հետ,-այս հայտարարությունը արել է ռեժիսոր Գոգա Խաինդրավան, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Խաինդրավան, այսօր հանրային հեռարձակողի վրա գրոհ է իրականացնում կապիտան Գիգաուրին, գրոհում են այսպես կոչված իրավաբանական կազմակերպությունները:
Նրա խոսքերով, հենց այս կազմակերպություններն են բարձրացրել այն հարցը, որ պետք է ոչնչացվեին արխիվային նյութերը, կապված ազգային շարժմանը, որտեղ պատկերված էին տարբեր հանցագործություններ:
«Սա քեզ է վերաբերում արշավի մասնակիցները արել են ամեն բան, որ ոչնչացվեր արխիվի այն մասը, որը պահպանվել էր Վրաստանում: Ինչպես գիտեք բոլոր օպերատորները նկարահանումից հետո նկարահանված նյութերը պահպանում են սկավառակների վրա, սակայն տեսեք, որ այդ նյութերը հայտնվում են արտերկրում: Ինձ անձամբ առաջարկել են գնել տեսանյութեր, որի վրա պատկերված էր մարդկանց անձնական կյանքը: Այս ամենը արել են Լաշա Տուղուշին, Թեմուր Քորիձեն, Նինո Լոմջարիան և նրանց ղեկավար Գիգաուրին: Նրանք արել են ամեն բան, որ այս նյութերը ոչնչացվեին»,-հայտարարել է Գոգա Խաինդրավան:
Հեղինակ -
Edgar Barsegyan