Հանրային հեռարձակողի լրագրող Շալվա Սումբաձեն «Մեդիան՝ Վրաստանում պատասխանատու բիզնեսի համար» մրցույթի հաղթող է դարձել
Ռուսթավելիի թատրոնում կայացել է «Կորպորատիվ կայունության մրցանակ 2023. Բիզնես հանուն կայուն զարգացման» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրի վրացական ցանցը։ Արարողության ընթացքում հայտարարվել են վեց անվանակարգերում 12 հաղթողներ։
Վրաստանի Հանրային հեռարձակողի լրագրող Շալվա Սումբաձեն «Մեդիան Վրաստանում պատասխանատու բիզնեսի համար» մրցույթի հաղթող է։ Շալվա Սումբաձեն մրցանակին արժանացավ կորպորատիվ կայունության թեմայով պատրաստված լավագույն ռեպորտաժի համար։
Մրցույթը նպատակ ունի երկրում զարգացնել կորպորատիվ պատասխանատվության մշակույթը և խրախուսել բիզնեսի ներգրավվածությունը կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում։
Կորպորատիվ կայունության մրցանակաբաշխության մրցույթն այս տարի վեցերորդ անգամ է անցկացվում Վրաստանում։