Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդն այսօրվա նիստում չկարողացավ խորհրդի նոր նախագահ ընտրել
Վրաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի այսօրվա նիստում նոր նախագահ չի ընտրվել։
Նախագահ ընտրելու համար անհրաժեշտ էր ձայների մեծամասնություն՝ հինգ ձայն։
Խորհրդի անդամ, նախագահի թեկնածու Բեսիկ Լիլուաշվիլին ստացել է չորս ձայն։
Սակայն մեկ այլ թեկնածու՝ Բոնդո Մձինարաշվիլին, հանեց իր թեկնածությունը և հայտարարեց, որ չի սատարի որևէ այլ թեկնածուի։
Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի ներկայիս նախագահ Իրինա Փուտկարաձեի իրավասության ժամկետը լրանում է։