Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի թեկնածուների հետ այսօր կանցկացնի հարցազրույց
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնում հայտարարված մրցույթի երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ այսօր կանցկացնի հարցազրույց:
Հոգաբարձական խորհրդի սեպտեմբերի 22-ի որոշմամբ, երկրորդ փուլ են անցել Թինաթին Բերձենիշվիլին, Իրմա Սոխաձեն, Խաթունա Լագազիձեն և Ալեքսանդրե Վախտանգովը:
Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում հոգաբարձական խորհրդի կողմից հայտարարված բաց մրցույթն ավարտվել է սեպտեմբերի 17-ին: Մրցույթին մասնակցել է 8 թեկնածու:
Երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ հարացազրույցը կմեկնարկի այսօր, 14:00-ին և այն ուղիղ եթերով կհեռարձակվի Վրաստանի Առաջին ալիքին առցանց հարթակներում:
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը տնօրենին կընտրի վաղը, սեպտեմբերի 25-ին: