Հանրային հեռարձակողի հայտարարությունը
Վրաստանի Առաջին ալիքը տեղեկատվություն է տարածում Հանրային հեռարձակողի դեմ վերջերս ընթացող վարույթում ներգրավված աշխատակիցների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա կայացված որոշման մասին։
Մի քանի ամսվա ընթացքում այս գործընթացում ներգրավված սակավաթիվ աշխատակիցների կողմից հայտնաբերվել են նրանց և Հանրային հեռարձակողի միջև կնքված պայմանագրերի, հեռարձակողի աշխատակիցների կազմակերպչական ձեռնարկի (աշխատանքային ներքին կանոնակարգի), ինչպես նաև ներքին տեղական ակտերի պահանջների խախտումներ։
Հարկ է նշել, որ Հանրային հեռարձակողի լրատվական ծառայության, վերլուծական հաղորդումների և սոցիալական հաղորդումների հաղորդավարներն ու լրագրողները հատուկ պատասխանատվություն և պարտավորություն ունեն պահպանել չափանիշները թե՛ լսարանի, թե՛ կազմակերպության հանդեպ։ Լրագրողական մասնագիտությունը ներառում է ոչ միայն լրագրողների իրավունքներն ու ազատությունները, այլև նրանց պարտականություններն ու պատասխանատվությունը։ Այս չափորոշչի պահպանումը հատկապես կարևոր է այնպիսի լրատվամիջոցների համար, ինչպիսին է Հանրային հեռարձակողը, և նրա հաղորդումների/ծրագրերի հաղորդավարը երբեք չպետք է դառնա հանրային կամ քաղաքական իրադարձությունների կողմ, որը կբացառի կամ նույնիսկ կասկածի տակ կդնի հեռարձակողի և/կամ հաղորդավարի անաչառությունն ու օբյեկտիվությունը:
Նշենք, որ վերոնշյալ աշխատակիցներից ոմանք հրապարակային հայտարարություններով ամբողջությամբ սպառել են իրենց գործատուի հետ գործնական և կառուցողական հարաբերությունների ռեսուրսները, ինչը անհնարին է դարձնում բնականոն համագործակցությունը։
Կազմակերպության վեց աշխատակցի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Հանրային հեռարձակողի հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և կազմակերպության ներքին աշխատանքային կանոնակարգի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։
Կարծում ենք, որ ցանկացած կազմակերպությունում աշխատանքը և համագործակցությունը փոխադարձ կամքի և ցանկության արդյունք է, որն այս դեպքում չի եղել, ինչի պատճառով Վրաստանի Առաջին ալիքը որոշում է կայացրել խզել աշխատանքային հարաբերությունները «Իրական տարածք» հաղորդաշարի հաղորդավար Նինո Զաուտաշվիլիի և «Մոամբե» լրատվական ծրագրի վարող Վասիլ Իվանով-Չիքովանիի հետ։ Վերոնշյալ կարգապահական վարույթի շրջանակներում կարգապահական այլ տույժեր են կիրառվել հեռարձակողի մյուս աշխատակիցների նկատմամբ՝ «Իրական տարածք» հաղորդաշարի թղթակից Թամար Մշվենիերաձեի, նույն հաղորդման հաղորդավար Իոսեբ Կացիտաձեի, հեռակառավարման վահանակի ռեժիսոր և սպորտային ալիքի ռեժիսոր Կախաբեր Մելիքիձեի, բրենդինգի խմբի ռեժիսոր Իրմա Չուբինիձեի նկատմամբ:
Մի քանի աշխատակիցների մասով քննչական գործընթացի արդյունքների գնահատումը դեռ շարունակվում է, և գործընթացի ավարտից հետո կարգապահական վարույթի արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։
Ցանկանում ենք ընդգծել, որ Հանրային հեռարձակողը անկախ լրատվական կազմակերպություն է, որն առաջնորդվում է գործող օրենսդրությամբ և իր կողմից մշակված միջազգային չափանիշներին համապատասխան կանոնակարգերով։ Հանրային հեռարձակողը ևս մեկ անգամ նշում է, որ իր խմբագրական անկախության վրա հարձակումը, իր իմիջին ու հեղինակությանը վնասող կեղծ մեղադրանքների շրջանառության արշավը, անկախ նրանից, թե ումից է դա գալիս, չի մնա առանց արձագանքման։
Կազմակերպության գնահատմամբ՝ կայացված որոշումը արդար է, անաչառ, իրավաբանորեն հիմնավորված։ Հանրային հեռարձակողը հետևում է համապատասխան օրենսդրությամբ սահմանված գործընթացին։