Հանրային հեռարձակողի և Վրաստանի խորհրդարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հանրային հեռարձակողի և Վրաստանի խորհրդարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանը և Հանրային հեռարձակողը կհամագործակցեն խորհրդարանի կողմից Խորհրդարանական ալիք բացելու ուղղությամբ, ինչը նշանակում է կանոնակարգով նախատեսված խորհրդարանական միջոցառումների հեռարձակում, որի բովանդակության, ժամանակի և տևողության պատասխանատուն խորհրդարանն է, մինչդեռ Հանրային հեռարձակողը կապահովի ուղիղ հեռարձակման հասանելիությունը։
Եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններն ու հանրային հեռարձակողները համագործակցում են տարբեր ձևերով և ապահովում են օրենսդիր մարմնի և նրա գործունեության մասին տեղեկատվության հասանելիությունը բնակչությանը։
Բարձրագույն օրենսդիր մարմնի և հանրային հեռարձակողի միջև նման համագործակցությունը հնարավորություն է տալիս անմիջապես առաջնային աղբյուրից տեղեկատվություն ստանալ լսարանի համար կարևոր և համապատասխան հարցերի վերաբերյալ: