Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկել և աջակցել է Հանրային հեռարձակողի 2023 հաշվետվությանը։
Փաստաթուղթը պատգամավորներին է ներկայացրել հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Վասիլ Մաղլափերիձեն կենտրոնացել է հեռարձակողի նոր շենքի, այս ուղղությամբ ծախսված ֆինանսների և անցած տարի անցկացված աուդիտի վրա։ Նրա խոսքով, 2023 թվականին ստուգման արդյունքում հեռարձակողին դիտողություն չի տրվել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով, նոր շենքի շինարարությունը պաշտոնապես կավարտվի օգոստոսի 28-ին, իսկ նոր շենքում կլինեն աննախադեպ մասշտաբների ու չափերի տաղավարներ։ Իր ելույթի ժամանակ Վասիլ Մաղլափերիձեն ընդգծել է սպորտային ալիքի և այն նախագծերի, ֆիլմերի ու շոուների կարևորությունը, որոնք հեռարձակողն առաջարկում է հեռուստադիտողներին։