Հանրային հեռարձակողը ժամանակավորապես դադարեցնում է Կոստավա 68 համարում գտնվող շենքի իրացումը
Հանրային հեռարձակողը ժամանակավորապես դադարեցնում է Կոստավա 68 համարում գտնվող շենքի իրացումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանի Հանրային հեռարձակողը նոր հասցեում կառուցում է նոր շենք: Թբիլիսիում, Կոստավայի 68 համարում գնտվող անշարժ գույքը հանրային առաջարկով դուրս է բերվել աճուրդի:

Առաջին աճուրդը 40 միլիոն դոլլար նախնական արժեքով տեղի ունեցավ 2020 թվականի հունիսի 16-ին, սակայն շահագրգիռ կողմ չեղավ:

Հանրային հեռարձակողի մենեջմենթը այնուհետև երկրորդ անգամ հանեց աճուրդը, 10 տոկոս զեղչով, սակայն աճուրդը կրկին չկայացավ:

Ներքին և արտաքին գործոններից ելնելով, Հանրային հեռարձակողի մենեջմենթ որոշեց այս փուլում չշարունակեն աճուրդի գործընթացները:

Աճուրդը նորացված պայմաններով կհայտարարվի ընտրություններից հետո: